Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արքեպիսկոպոս Բեքչյանը արքեպիսկոպոս Աթեշյանին կոչ է արել հարգել Էջմիածնում Վեհափառի ներկայությամբ տված խոսքը

Արքեպիսկոպոս Բեքչյանը արքեպիսկոպոս Աթեշյանին կոչ է արել հարգել Էջմիածնում Վեհափառի ներկայությամբ տված խոսքը
23.03.2017 | 11:28

Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ ընտրված արք. Գարեգին Բեքչյանը բաց նամակով դիմել է թուրքական կառավարության նշանակած արք. Արամ Աթեշյանին և կոչ է արել հարգել Էջմիածնում Վեհափառի հետ միասին ձեռք բերված համաձայնությունն ու հրաժարական տալ թուրքական կառավարության կողմից նշանակված պաշտոնից, որը չկա հայկական եկեղեցական կարգում։

Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին համաձայնություն էր կայացվել, որ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրություն է տեղի ունենալու, որից հետո կառավարության նշանակած փոխպատրիարք արք. Աթեշյանը հրաժարական է տալու։ Սակայն ընտրության արդյունքում հաղթել է արք. Բեքչյանը, որից հետո արք. Աթեշյանը հրաժարական չի տալիս։ Նա նահանգապետարանից մի թուղթ է ներկայացրել, թե նահանգապետարանը օրինական չի համարում տեղապահի ընտրությունը։ Ըստ իրավաբանների, նահանգապետարանը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական գործերին։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ